Կանչեց իր տուն, ասեց` հորեղբայրս ուզում է նկարվել հետդ, գլխիս սարքեցին…Տաթև Սարգսյանը` Դիանա Տոռեսի հետ ունեցած սկանդալի մասին

Starnews.am-ը գրում է․

Ամալյա Հովհաննիսյանի Look & Face հաղորդման շրջանակներում դերասանուհի Տաթև Սարգսյանն է հյուրընկալվել: Տաթևը իր և Դիանա Տոռեսի միջև տեղի ունեցած սկանդալային դեպքից հետո առաջին անգամ հանդես է եկել հարցազրույցով և մանրամասներ պատմել:

StarNews-ը հետևել է զրույցին:

Հաղորդավարուհին հիշեցրեց, որ Դիանան վիրավորել էր Տաթևին` մեղադրելով մարմնավաճառության մեջ, այնուհետև բազմաթիվ հայհոյանքներ էր հնչեցրել:

Տաթևը նշեց, որ Դիանան մատուցել է այն, ինչն ինքն իր ներսում ունի.

«Կային մարդիկ, ովքեր այդ շրջանում գրում էին, որ հիացած էին իմ լռությամբ ու իմ դիրքորոշմամբ: Ես այդ աղջկան իմ կյանքում տեսել եմ 4-5 անգամ: Նա ինձ հրավիրեց իրենց տուն, որպեսզի նկարվեմ իր հորեղբոր հետ`նշելով, որ շատ է սիրում ինձ`որպես դերասանուհի:Գնացի իրենց տուն, նկարվեցի: Որոշ ժամանակ անց հրապարակում է նկարը և չի նշում, որ հորեղբայրն է:

Կտրում է հորեղբոր դեմքը, և երևում է այն հատվածը, որ ինձ գրկել է տղամարդ: Այսինքն գնում ես մարդու տուն, որոշ ժամանակ անց`գլխիդ սարքում են:Ընտանիքի ավագն է փորձել մի քանի անգամ կապ հաստատել փաստաբանիս հետ, որպեսզի դսդարեցնենք գործը: Էդ ինչպիսի կյանք պիտի վարես, որ տանդ ավագը ներողություն խնդրի քո փոխարեն»:

Տաթևը նշեց, որ Դիանան ինքը ևս փորձել է կապ հաստատել` ներողություն խնդրելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։