Իրանում Կամերային թատրոնի դերասանների հետ կապն ընդհատվել է. ինչ է մանրամասնում Արշալույս Հարությունյանը

Իրանում Կամերային թատրոնի դերասանների հետ կապն ընդհատվել է. ինչ է մանրամասնում Արշալույս Հարությունյանը

ArmLur.am-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ Կամերային թատրոնի դերասանների հետ կապն ընդհատվել է, պատճառը՝ Իրանում տեղի ունեցած պայթյունավտանգ իրադարձություններ են:

Դերասաններն այս օրերին գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում «Ֆաջր» 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:

ArmLur.am-ը ստացված տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց ռեժիսոր Արշալույս Հարությունյանի հետ, ով մեզ ետ զրույցում վստահեցրեց, որ դերասանների հետ ամեն ինչ նորմալ է:

« Նրանց հետ կապը չի ընդհատվել, հիմա վերադառնում են, ճանապարհին են, մոտ երկու ժամից կլինեն Հայաստանի սահմանին: Երկու ներկայացում են խաղացել եւ վերադարձել»,-նշեց մեր զրուցակիցը:

Ավելին, ArmLur.am-ը նկատեց նաեւ, որ վերջին օրերին ըստ երեւույթին հենց այդ խնդրով պայմանավորված դերասանները պասիվ են սոցցանցի իրենց էջերում:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։