«Ոմանք հիմա կժպտան, նույնիսկ կհռհռան թաքուն, իսկ ես գիտեմ, որ լինելու է…». Ռուբեն Մխիթարյան

«Ոմանք հիմա կժպտան, նույնիսկ կհռհռան թաքուն, իսկ ես գիտեմ, որ լինելու է…». Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկիրը սգում է. լուռ, առանց զգացմունքների ցուցադրության, շնչահեղձ լինելով: Պետությունը եռում է. անձայն, շերտ առ շերտ, խավ առ խավ:

Ժողովուրդը պայթելու է. անմարդկային գոռոցով, մկանային ջղաձգումներով, ջարդ ու փշուր անելով ամեն ինչն ու ամենքին, ով կկանգնի իր ճանապարհին:

Ոմանք հիմա կժպտան, նույնիսկ կհռհռան թաքուն, կամ անհուսալիությունից ձեռքերը թափ կտան: Իսկ ես գիտեմ, որ լինելու է:

Ուղղակի «կաթսայի» կափարիչին ձեռք չտաք: Թողեք սգանք… եռանք… պայթենք…»։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։