Հաճախ լացեք և կլինեք առողջ. Զարմանալի փաստեր արցունքների մասին

Արցունքները մեզ համար դարձել են անհամատեղելի և ամոթալի ինչ-որ բան։ Տղամարդուն չի կարելի լացել, որովհետև նա ուժեղ է։ Կանայք կարող են, բայց պետք չէ լացել, քանի որ տղամարդիկ տանել չեն կարողանում կանացի արցունքները և դրանցից ուռած դեմքը։ Երեխաները նույնպես ավելի լավ է չլացեն, որպեսզի ոչ մեկ դա որպես կապրիզ չընդունի։

Իսկ բժիշկները խորհուրդ են տալիս, նույնիսկ պնդում են, որ արցունքները անհրաժեշտ են։ Ինչո՞ւ։ Պատասխանենք այդ հարցին գիտականորեն…

1. Բնական խոնավեցուցիչ

arc

Իզուր չէ, որ դեղատներում գոյություն ունի «արհեստական արցունք» դեղամիջոց։ Հենց արցունքներն են պատասխանատու այն բանի համար, որպեսզի մեր աչքերի միջավայրը մնա առողջ և խոնավ։ Դա հատկապես ակտուալ է այսօր, երբ մարդիկ աշխատում են համակարգչով, հաճախակի նայում են սմարթֆոնների և պլանշետների էկրաններին։ Երբ մենք երկար նայում ենք էկրանին, մեր աչքերը երկար ժամանակ չենք թարթում։ Այդպես սկսում է չոր աչքի համախտանիշը։ Այդ պատճառով կամ լաց եղեք, կամ էլ գնեք աչքի կաթիլներ։

2. Բնական ցավազրկող

Երբ մենք լաց ենք լինում, թեթևանում ենք էմոցիաների հորձանուտից։ «Խեղդվելով» արցունքների մեջ, մենք դուրս ենք ժայթքում սեփական ցավը և հոգում սկսում է տիրել երկար սպասված հանդարտությունը։ Եվ դա մելոդրամա չէ։ Բանը նրանում է, որ արցունքները նպաստում են էնկեֆալինի արտադրմանը՝ նյութ, որն իր ազդեցությամբ հիշեցնում է մորֆինը։ Այդ պատճառով, արցունքներից հանգստանում է ոչ միայն հոգեկան ցավը, այլ նաև ֆիզիկական։

3. Մաքրում

Արցունքների հետ, օրգանիզմից դուրս են գալիս նյութերը, որոնք կապված են սթրեսի հետ՝ տոքսինները։ Այդ պատճառով ոչ միայն Ձեր աչքերը, այլ ամբողջ օրգանիզմը մաքրվում է։

arcunq_converted

Շարունակությունն այստեղ

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։