Խնդրում եմ որդիս, սուրբ Զատիկին ինձ տուն տար, ես կնստեմ մի անկյունում, ես ոչ ոքի նեղություն չեմ պատճառի, այստեղ այլևս չեմ դիմանում… անչափ տխուր պատմություն

Խնդրում եմ որդիս, սուրբ Զատիկին ինձ տուն տար, ես կնստեմ մի անկյունում ու ձեզ հետ կլինեմ մի քանի օր, ես ոչ ոքի նեղություն չեմ պատճառի, հարազատ տանը ես ինձ ավելի լավ կբուժեն, այստեղ այլևս չեմ դիմանում;

— Հայրիկ, դու քեզ երեխայի պես ես պահում, այստեղ խնամում են քեզ,  ապահովում են սննդով,  դեղորայքով, իսկ դու՝ տուն եմ ուզում, տուն եմ ուզում:

— Ախր մեկ տարի է տանը չեմ եղել, հարազատ տանը ես ինձ ավելի լավ կզգամ:

— Մինչև տոները դեռ մի քանի օր էլ կա, կտանեմ, անպայման կտանեմ, ասաց որդին

— Ապրես որդիս, ես հպարտանում եմ քեզանով, բոլորի զավակները չեն, որ  այդպես կվարվեն:  Երբ տուն գամ կգնանք մորդ գերզմանին, ծաղիկներ տարե՞լ ես նրա շիրիմին, նա ծաղիկներ շատ էր սիրում:

Որդին մի պահ նայեց հորն ու հայացքը փախցրեց:  Հետո հրաժեշտ տվեց ու դուրս եկավ: Այդ պահից սկսած հայրը ժամերն էր հաշվում, մյուս հիվանդների մոտ շարունակ ասում էր, որ շուտով տուն է գնալու:

Որդին տուն վերադառնալով մտախոհ դեմքով նստեց բազմոցին: Երկմտում էր, ինչպես խոսի կնոջ հետ այդ թեմայով: Նայեց կնոջն ու ասաց.

— Տոներին հայրիկին տուն եմ բերելու, — ու խնդրող հայացքով նայեց կնոջը:

Կինը նյարդային շարժում արեց  ու կտրուկ ասաց.

— Դու երևի մոռացել ես որ հայրդ տառապում է տուբերկուլյոզով, և կարող է վարակել  մեզ: Բացի այդ տոներին մենք շատ հյուրեր ենք ունենալու:

— Բայց բժիշկն ասել է, որ նա այլևս վտանգ չի ներկայացնում մարդկանց համար:

_ Դու հավատու՞մ ես բժիշկներին, նրանք ոչինչ չեն հասկանում:

Եվ նրանց զրույցը ավարտվեց:

Սուրբ Զատիկի առավոտյան բոլորը եկեղեցի գնացին, հետո վերադարձան տուն, հյուրեր շատ կային, ճոխ սեղանի շուրջ հավաքված հյուրերը ուտում էին, խմում էին ծնողների կենացը, զավակներին խրատում, որ լավ մարդ դառնան:

Հյուրերին ճանապարհելուց հետո սկսեցին սեղանը հավաքել, բնակարանը կարգի բերել ու հոգնած պառկեցին քնելու: Սակայն որդին չէր կարողանում քնել, չնայած, որ շատ հոգնած էր, ինչ որ բան տանջում էր նրան: Առավոտյան նա որոշեց այցի գնալ հորը: Հիվանդանոցում տարօրինակ լռություն էր, միջանցքներում գրեթե ոչ ոք չկար:

Բուժքույրն ասաց, որ հիվանդներից շատերը տուն են գնացել ընտանիքի հետ նշելու սուրբ Զատիկը: Որդին գլուխը կախեց ու սկսեց աստիճաններով բարձրանալ ութերորդ հարկ, որտեղ  գտնվում էր հոր հիվանդասեյակը, մոտեցավ դռանը, մտածում էր, թե ինչպես է արդարանալու ու հանկարծ հոր մահճակալը դատարկ տեսավ: Նա շտապ դուրս եկավ ու քայլերն ուղղեց բժշկի կաբինետ: Դռան մոտ տեսավ բժշկին, ով կամաց ձայնով ասաց.

— Արեցինք ամեն հնարավոր բան, սակայն, ցավոք փրկել չկարողացանք: Նա մահացել է սրտի կաթվածից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։