Ընդամենը մեկ գդալ և շատ արագ կազատվեք փորկապությունից. Արդյունավետ բնական միջոց

Եթե դուք աղիների նորմալ գործելու հետ կապված խնդիր ունեք և ձեզ տանջում է փորկապությունը, ապա այս միջոցը հաստատ պետք կգա ձեզ:

Գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ փորկապության դեպքում՝ սկսած դեղահաբերից, վերջացրած մոմիկներով և տարատեսակ օշարակներով:

Այս բաղադրատոմսը լավագույն կերպով կազատի ձեզ փորկապությունից՝ առանց վնասելու ձեր օրգանիզմը:

Բաղադրիչներ

  • 150 գր սև սալորաչիր
  • 150 գր. խուրմա
  • 5 բաժակ ջուր

Պատրաստումը

  • Եռացրեք ջուրը
  • Մանր կտրտեք սալորաչիրն ու խուրման
  • Երբ ջուրը սկսի եռալ, լցրեք դրանք ջրի մեջ և թողեք եռա 15 րոպե:
  • Այնուհետև անջատեք կրակը և թողեք սառչի օշարակը մոտ մեկ ժամ:
  • Պահպանեք սառնարանում՝ փակ տարայի մեջ:

Օգտագործումը

Ընդունեք այս միջոցն ամեն օր, նախաճաշից առաջ՝ 1ճ/գ: Սա հանգիստ կարող եք օգտագործել այնքան ժամանակ, մինչև կզգաք, որ լիովին ազատվել եք փորկապությունից, փքվածությունից և աղիքները նորմալ ու ժամանակին են գործում:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։