«Փողն էր պատճառը. ուտում էին, չէին տալիս». Վաչե Թովմասյան

«Փողն էր պատճառը. ուտում էին, չէին տալիս». Վաչե Թովմասյան

«Tete A Tete» հաղորդման եթերում խոսելով «32 ատամ» ակումբի փլուզման պատճառների մասին՝ դերասան Վաչե Թովմասյանն ասել է. «Փողն էր պատճառը… էդ չէի՞ք ուզում լսել (ծիծաղում է-խմբ.): Ուտում էին, չէին տալիս, իրանք վերցնում-գրպանում էին՝ ոնց որ ցանկացած հայկական իրականություն»: Հաղորդավարի հարցին՝ իրենք՝ ովքե՞ր, պատասխանել է. «Ղեկավար անձինք»: Ճշտող հարցին՝ ղեկավար անձինք Կարեն Բաբաջանյանն ու Վահագն Գրիգորյա՞նն էին, նշել է. «Ես անուններ չեմ տալիս… այո՛, իրենք (ծիծաղում է-խմբ.): Ինչ-որ չափով կատակ եմ անում, ինչ-որ չափով ճիշտ եմ ասում… Ինչքան էլ ինչ որ մեկը ներկայացնում էր մեզ, մենք թիմ էինք, ընտանիք և որոշում էինք բոլորս, հետո մի հատ պահ եկավ, որ մեր որոշումները միասին չէին քննարկվում, դառել էինք աշխատող: Ժողով արեցինք, ասեցինք՝ սենց չի լինի, եկեք միասին քննարկենք, ասեցին` չէ…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: