«Հայաստանն այժմ Թուրքիային պետք է փրկարարական օգնություն առաջարկի»
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանն այժմ Թուրքիային պետք է փրկարարական օգնություն առաջարկի. առնվազն այս 4 պատճառով՝
1. Ծանր պահին օգնության ձեռք մեկնելը հարաբերությունները նորմալ վիճակի բերելը ու թշնամական ընկալումները մեղմացնելու լավ միջոց է: Թուրքական հասարակությունը մեզ ընկալում է որպես թշնամի ու դա հեչ լավ չի, որ մի 80 միլիոն մարդ քեզ թշնամի է համարում:
2. Մեր փրկարար ծառայությանը, մեղմ ասած, չէր խանգարի երկրաշարժի հետևանքների վերացման փրկարարական օպերացիայի մասնակցելը՝ սովերելու ու ուրիշներից փորձ վերցնելու տեսանկյունից:
3. Թուրքիայում փլատակների տակ այժմ խեղդամահ են լինում հազարավոր սովորական մարդիկ (այդ թվում՝ երեխաներ): Չի կարելի ծալած ձեռքերով հետևել, թե ինչպես են մեռնում մարդիկ, ում դու կարող էիր օգնել: Չկա արժեհամակարգ, որտեղ դա նորմալ է:
4. Թուրքիան մեր հարևանն է, մի օր էլ մեր մոտ կարող է լինի (ավելի ճիշտ՝ կլինի) ուժեղ երկրաշարժ ու մենք էլ իրենց օգնության կարիքը կունենանք: Իսկ իրենք աենամոտն են ու ամենաշուտը կարող են գալ՝ փլատակների տակից մեր հարազատներին (տնից-տեղից հեռու) փրկելու համար:
Գառնիի ճեղքվածքում երկրաշարժի դեպքում Երևանում զոհերի թիվը կարող է հասնել 170 հազարի (Ճապոնացի մասնագետների հաշվարկներով) և ևս մինչև 200 հազար մարդ դրսում (անօդևան) է մնալու:
Նման սցենարում մենք բոլորի օգնության կարիքը շատ ենք ունենալու, իսկ Թուրքիան, ֆիզիկապես, ամենամոտն է»: