Փլուզում ուղիղ եթերում․ Թուրքիայում նոր՝ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Փլուզում ուղիղ եթերում․ Թուրքիայում նոր՝ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Քիչ առաջ՝ Երևանի ժամանակով 14։24-ին, Թուրքիայի տարածքում ևս մեկ ուժեղ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հակազդման վարչության (AFAD) տեղեկություններով՝ վերջին 12 ժամերի ընթացքում տեղի ունեցած երկրորդ հուժկու երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7․7 բալլ, դրա էպիկենտրոնը գտնվել է Էլբիստան քաղաքից 10 կիլոմետր հարավ։

Հայաստանի փրկարար ծառայությունը հայտնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալլ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալլ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալլ ուժգնությամբ։

Վերջին 24 ժամվա ընթացքում սա Թուրքիան ցնցած երկրորդ ուժգին երկրաշարժն է: Ըստ Sana գործակալության՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Սիրիայում, մասնավորապես՝ Դամասկոսում, Լաթաքիայում:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։