«Գիտե՞ք ինչու են այս հատվածում երկրաշարժերը հաճախակի լինում». Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա այսօր գրանցված երկրաշարժերն են։ Իսկ գիտե՞ք թե ինչու են հենց այս հատվածում դրանք լինում հաճախակի։
Պատճառն այն է, որ Արաբական սալը դեպի հյուսիս է շարժվում տարեկան 6-10 մմ արագությամբ և սեղմում է Անատոլիական բարձրավանդակին հենց այս գծով։
Այդ սալը նույն կերպ սեղմում է նաև Հայկական լեռնաշխարհին և նաև այդ պատճառով Հայկական լեռնաշխարհը նույնպես ակտիվ սեյսմիկ տարածաշրջան է, որտեղ երկրաշարժերն անընդհատ ուղեկցել են մարդկանց և շարունակելու են ուղեկցել։
Միայն վերջին 100 տարում ՀՀ-ի տարածքում եղել է ամենաքիչը 4 ուժեղ երկրաշարժ.
1926թ — Լենինականի կամ Կարսի, երևի 9 բալ
1931թ — Զանգեզուրի,9 բալ
1968թ — Զանգեզուրի, 9 բալ
1988թ — Սպիտակի, 10,5 բալ։
Էլի կարո՞ղ է եղել են, որ չգիտեմ»։