«Հեքիաթ լուսնի ոսկեգույն շողի մասին». Սա գրել է մի անբուժելի հիվանդ երեխա. Ուղղակի կարդացեք…

Այս հեքիաթի հորինել է հոսպիսում խնամվող մի երեխա: Փոքրիկի համար բժիշկներն այլևս ոչինչ չեն կարող անել: Հեքիաթը 12-ամյա Միշան գրել է դպրոցական գրական մրցույթի համար: Երբ նրան տարել են վերակենդանացման բաժին, խոստացել են, որ իր գրած հեքիաթը շատերը կկարդան: Քանի որ նա ինքնուրույն չէր կարող հրապարակել իր հեքիաթը, դա անում են ուրիշները, տարածում են ու դրանով մասնակցում փոքրիկի երազանքի իրականացմանը: Բոլորովին կապ չունի, թե ով է հրապարակում, ինչ լեզվով են խոսում ջերմություն ուղարկողները: Ամեն մեկս մեր սրտից մի փոքր ջերմություն փոխանցենք դրա կարիքն ունեցողներին:

***

«Հեքիաթ Լուսնի ոսկեգույն Շողիկի մասին
Կար չկար, մի փոքրիկ, ոսկեգույն լուսնի շող կար: Նա շատ բարալիկ էր, հազիվ էր ճեղքում թանձր ամպերը: Թավ անտառում նա հաճախ մոլորվում էր ճյուղերի արանքում, չէր կարողանում մտնել այն սենյակը, որի պատուհանը վարագուրված էր:

Նա երազում էր դառնալ այնպիսին, ինչպիսին իր ավագ եղբայրներն էին` արևի ուժեղ ու վառ շողերը, որ կարողանա մարդկանց ջերմություն, կյանք և ուրախություն տալ: Շողիկը տխրում էր.«Մի՞թե ես միշտ այսքան թույլ եմ լինելու: Ի՞նչ լավ բան կարող եմ անել»:

Բայց, մի օր գեղեցկուհի արծաթե աստղը նրան ասաց. «Մենք յուրահատուկ ենք: Մենք կարողանում ենք լույս տալ գիշերը և աշխարհին հեքիաթ նվիրել: Ուղղակի շողա ամբողջ սրտով ու ոչնչից մի վախեցիր»:
Եվ լուսնի շողը վազեց գետի մութ ջրերի վրայով ու փայլփլուն ճանապարհ նկարեց:

Բոլոր թռչունները, ձկներն ու անգամ ափին աճած ծառերը հիացան նրանով: Հետո նա սողոսկեց տներից մեկի օդանցքով և շոյեց այնտեղ քնած փոքրիկի այտը, որը հեքիաթային երազ տեսավ: Շողիկը պարեց անտառի սաղարթներում և օգնեց, որ մոլորված եղնիկի ձագը գտնի իր մայրիկին:

Իսկ առավոտյան, նա, հոգնած ու երջանիկ, վերադարձավ տուն` լուսնի սկավառակ, և թաքնվեց այնտեղ մինչև մայրամուտ, մինչև նոր սխրանքներ»:

Ծանոթություն. Հոսպիսը անվճար բժշկական եւ սոցիալական հաստատություն է, որտեղ խնամք եւ ցավազրկում է ապահովվում անբուժելի հիվանդներին: Տրամադրվում է բժշկական, սոցիալական, հոգեբանական, հոգեւոր եւ իրավական օգնություն հիվանդների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների համար` հիվանդության ընթացքում և հարազատի կորստի դեպքում:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։