Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի Անատի Սաքանյանն է։
Starnews-ը հետևել և առանձնացրել է հետաքրքիր մանրամասները:
Հաղորդման ընթացքում դերասանուհին խոսել է մի շարք թեմաների մասին`այդ թվում շրջափակված Արցախի մասին:
Անատին նշեց, որ իրենից շատ ցավացող այս պահին քիչ մարդիկ կարող են լինել, քանի որ իր հորաքույրը և քույրն են այնտեղ գտնվում:
Անատիի խոսքով`իրենք այլ պլաններ են ունեցել, որպեսզի Ամանորը միասին նշեն, սակայն իրավիճակն այլ բան է ստիպել.
«Արդեն պլանավորել էինք, թե ինչպես պետք է նշենք Նոր տարին: Մեզ համար շատ դժվար է: Հորաքույրս ու քույրս Արցախում են և չեն կարողանում գալ: Ես ցավում եմ իմ մեջ, իմ մաման, իմ պապան, ցավում են իրենք իրենց մեջ, մենք մեր մեջ ենք նեղվում, մտածում`ոնց անենք, որ էդ մարդիկ գան ու հասնեն մեզ: Մինչև այսօր նրանք այնտեղ են ու շատ վատ վիճակում են»:
Անատին`պատասխանելով, թե ում է այս պահին կարոտում, նշեց հորաքրոջ անունն ու արտասվեց:
Մանրամասները`տեսանյութում
<