«Ռիսկային քայլ ենք արել». չհրապարակված կադրեր՝ Թելմանի և Էթերիի մասնակցությամբ
Bravo.am-ը գրում է․ «Արմենիա TV»-ի եթերում երեկվանից մեկնարկել է «Երեք նամակ Բելլայից» սերիալը: Ո՞ւմ է Բելլան թողնում երեք նամակ եւ ինչո՞ւ, նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը չի ցանկանում բացահայտել. «Ամենը պարզ կլինի ընթացքում»:
Այս անգամ եւս Ելենան համագործակցել է սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, ռեժիսորը Քաջայր Հակոբյանն է: Նոր սերիալի դերասանական կազմում են Էթերի Ոսկանյանը, Թելման Խաչատրյանը, Շանթ Հովհաննիսյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Իրինա Այվազյանը եւ այլք:
«Արդեն հայտնի դերասանների կողքին կան նաեւ սկսնակներ, որոնք ընտրվել են քասթինգի եւ փորձերի արդյունքում»,-նշել է Ելենան:
Նախագծի նկարահանումները մեկնարկել են ԱՄՆ-ում, այժմ շարունակվում են Հայաստանի մարզերում եւ Երեւանում:
«Չի բացառվում, որ էլի նկարահանումներ կունենանք Միացյալ Նահանգներում: Այս նախագծում արել ենք բավական ռիսկային քայլ՝ կրկնել ենք Թելման-Էթերի տանդեմը, ու կարծում եմ՝ հեռուստադիտողը սպասում էր:
Ոչ միայն նախորդ նախագծի շնորհիվ սիրվեց այս զույգը, այլ իրենց գործոնը մեծ է. շատ ներդաշնակ են»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում