Շատերը գիտեն այն մասին, թե ինչպես է ծխելը ազդում առողջության վրա և ինչքան վատ հետևանքների կարող է հանգեցնել այն: Նրանք, ովքեր ակտիվ ծխողներ են և երկար ժամանակ ծխում են, շատ լավ գիտեն, որ ծխախոտից հրաժարվելը այդքան էլ հեշտ չէ: Իրականում այն շատ ավելի բարդ և դժվարին գործընթաց է:
Ծխողների մեծամասնությունը շատ հաճախ կարճատև դադարներով փորձում են հրաժարվել այդ վատ սովորությունից, սակայն շատ շուտ նորից վերադառնում են դրան:
Այսօր մենք ձեզ կներկայացնենք ծխելուց հրաժարվելու մի քանի բնական միջոց, որոնք առավելագույնս կմաքրեն օրգանիզմը և կվերացնեն ծխախոտի հանդեպ ունեցած պահանջը:
Խորհուրդ ենք տալիս հետևել այս ցուցումներին և պահապանել սեփականն առաողջությունը:
Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ քրքումի փոշի
- 1 կոճապղպեղի արմատ
- 1 գլուխ սոխ
- 1 լիտր ջուր
- 2 ճաշի գդալ մեղր
Օգտագործման եղանակը շատ պարզ է:
Ձեզ պարզապես անհրաժեշտ է լավ լվանալ սոխը և կոճապղպեղը, այնուհետև կտրատել, լցնել ջրի մեջ և եփել:
Խառնուրդը պետք է եփել շատ թույլ կրակի վրա մոտավորապես 45 րոպե:
Եռացնելուց հետո խիտ լուծույթը կաթսայից պետք է տեղափոխել հերմետիկ կափարիչով որևէ տարայի մեջ, որպեսզի հեղուկը հասցնի հանգստանալ:
Ամեն անգամ ծխելու անհրաժեշտություն զգալիս, խորհուրդ է տրվում 2 ճաշի գդալ խմել այդ լուծույթից, որը օրեցօր կնվազեցնի ծխախոտի հանդեպ ունեցած պահանջը:
Միջոց մրգերով, որը նույնպես կօգնի ազատվել այդ վնասակար սովորությունից
Բաղադրիչներ
- Խաղողի 15 հատիկ
- Սառույցի 3 կտոր
- 1 ճաշի գդալ իմբիրի փոշի
- 1 ճաշի գդալ ժենշեն
- 1 լիտր ջուր
- 1 գազար
- 1 նարինջ
- 1 լիմոն
Ճզմեք նարինջը և լիմոնը, մաքրեք գազարը և այն բաժանեք մանր մասերի:
Այնուհետև բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և կստանաք անհրաժեշտ խառնուրդը:
Կերեք այն առավոտյան և երեկոյան քնելուց առաջ այնքան ժամանակ, մինչև ծխախոտի հանդեպ եղած պահանջը չանհետանա: