Ահա, թե ինչ անուններ են տրվել նորածիններին անցյալ տարի․ ամենատարածված աղջկա ու տղայի անունը ըստ վիճակագրության։
Երեխայի անվան ընտրությունը միշտ կարևոր ու հետաքրքրական պահ է ծնողների կյանքու։ Ոմանք նախընտրում են երեխային անվանակոչել ընտանիքի մեծահասակների անուններով, մյուսները ընտրում են արտասահմանյան ու ըստ իրենց ավելի ժամանակակից անուններ։
Երեխայի անվան ընտրությունը միշտ կարևոր է
Ահա, թե ինչ անուններով են նախընտրել անվանակոչել իրենց փոքրիկներին ծնողները։
ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել, թե որոնք են նորածիններին ավելի հաճախ տրվող անուններն ըստ սեռի:
Աղջիկ երեխաներին ամենից հաճախ տրվող անուններն են՝
Նարե (745), Մարիա (613), Անգելինա (592), Արփի (503), Մանե (437), Եվա (402), Աննա (368), Մարի (356), Մարիամ (354), Անի (345):
Տղաներին ամենից հաճախ տրվող անուններն են`
Դավիթ (1 346), Նարեկ (902), Հայկ (610), Մարկ (579), Մոնթե (570), Տիգրան (539), Արեգ (513), Միքայել (450), Ալեքս (377), Ալեն (377):