Թուրքիայում ժամ առ ժամ աճում է զոհերի թիվը. նոր տվյալներ
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16170-ի:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Օսմանիյե նահանգում ունեցած ելույթի ժամանակ:
«Երկուշաբթի օրը մեր երկրում ավերիչ երկրաշարժեր եղան, շատ ավերածություններ: Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր երկրում զոհերի թիվը կազմել է 16170 մարդ, վիրավորվել է 64194 մարդ, ավերվել է 6444 շենք»,- ասել է նա։
Նա հավելել է, որ բոլոր տները կվերականգնվեն մեկ տարվա ընթացքում։