Վրացիների ոչ մի տոնական օր չի անցնում առանց սացիվիի: Այդ ավանդական ուտեստը շատ սիրված է ոչ միայն վրացիների կողմից և բնականաբար շատերն են փորձում պատրաստել: Ավանդական բաղադրատոմսով պատրաստված Սացիվին շատ դուր կգա բոլորին: Սացիվին կարող են ուտել բոլորը, անգամ նրանք, ովքեր առողջական ցուցումներով միայն դիետիկ սնունդ են օգտագործում, որովհետև միսը չի տապակվում, այլ շոգեխաշվում է, իսկ ընկույզներն օգակար են աթերոսկլերոզի դեմ պայքարում:
Ի դեպ, սացիվիի սոուսը հաճելիորեն համադրվում է բանջարեղենային ուտելիքների, նույնիսկ ձկան հետ:
Սացիվիի պատրաստման համար անհրաժեշտ է՝
- 1 միջին չափի հավ
- 200 գր. աղացած ընկույզ
- 3 հատ գլուխ սոխ
- 1 լիտր հավի արգանակ
- 1,5 թեյի գդալ աղացած համեմի սերմ
- 1,5 թեյի գդալ ուցխո սունելի
- 1/4 թեյի գդալ շաֆրան
- թեյի գդալի ծայրով դարչին
- 1,5 թեյի գդալ աղ
- 2-3 հատ մեխակ
Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում
Բարի ախորժակ