Ընտիր կոտլետներ են, համոզվեք ինքներդ.
Բաղադրիչներ
-1 կիլոգրամ սունկ
-2 սոխ
-4 ձու
-4 ճաշի գդալ չորահացի փշուրներ
-4 ճաշի գդալ արեւածաղկի յուղ
-սեւ աղացած պղպեղ
-աղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
-Սունկը մանր կտրատել և եփել աղաջրում։ Այնուհետև լցնել փլավքամիկի մեջ, որ ավելորդ ջուրը թափվի:
Պետք է պատրաստել խճողակ կտրատած սնկի հետ։ Դրա համար արդեն աղացած կամ մանրացրած սնկի զանգվածի վրա ավելացնում ենք ձուն, մանր կտրատված սոխը, պղպեղը, 2 ճաշի գդալ չորահացի փշուրներ և լավ խառնում:
-Ձևավորեք կոտլետներ, դրանք թաթախեք չորահացի մեջ և տապակեք նախապես լավ տաքացրած յուղի մեջ:
Բարի ախորժակ: