Hraparak.am-ը գրում է.
Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց «Համերի» հայտնի վարորդի ձերբակալման մասին։ Վարորդը, ինչպես հայտնի է, մեքենան թողել էր Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ ու դիմել փախուստի։ Գիշերը նրան Խորանեցի փողոցից հայտնաբերել են քաղաքացիական հագուստով ոստիկանները։
Նրան անակնկալի են բերել այն ժամանակ, երբ վարորդը թաքնվել է ոստիկանական համազգեստով ծառայողներից Խորենացի փողոցում կայանված մեքենաներից մեկի հետևում։