Անհավանական պարզ համեղ և արագ պատրաստվող ճակնդեղի աղցան որը ոչ ոքի չի թողնի անտարբեր

Պարզվում է, որ  միանգամայն հնարավոր է համեղ և ոչ բարձր կալորիականությամբ ուտելիքներ պատրաստել: Եթե ​​կարծում եք, որ համեղ և դիետիկ սնունդ չկա, ապա հաստատապես սխալվում եք:

Հիմնական բանը` ճիշտ բաղադրատոմսեր իմանալն ու ծույլ չլինելը, մոտ 15 րոպե ճաշ պատրաստելու համար: Եվ հետո վայելեք համեղ կերակուրը և բոլորը կգովեն ձեզ հմուտ ձեռքերի համար:

Այսօր մենք ուզում ենք ձեզ հետ կիսել մի պարզ և շատ համեղ աղցանի բաղադրատոմս, որը պատրաստվում է մի քանի րոպեների ընթացքում և հաճույք պատճառում բոլորին:

Ճակնդեղով աղցան պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է.

  • Հավի կրծքամիս — 600 գր
  • Մածուն — 2 ճաշի գդալ
  • Ընկույզ — 100 գր
  • Ճակնդեղ — 1 հատ միջին
  • Կանաչի
  • Համեմունքներ — ձեր հայեցողությամբ:

Ճակնդեղով աղցան պատրաստելու եղանակը

Հավի կրծքամիսը եփում ենք աղ արած ջրի մեջ, այնուհետև սառեցնում ենք ու սառչելուց հետո մանր կտրատում: Խաշել ճակնդեղը և քերիչով մանրացնելուց հետո ավելացնել հավին:

Մաքրած ընկույզը բլենդերի մեջ մանրացնել, լցնել մածունի վրա, լավ խառնել և ավելացնել հավի և ճակնդեղի կտորները: Այնուհետև մանր կտրատել կանաչիները և համեմունքները:

Համեմունքներ ավելացրեք ըստ ձեր ճաշակի: Խառնել ամեն ինչ մանրակրկտորեն և թողնել ճակնդեղով աղցանը սառնարանում մի քանի ժամ:

Համեղ և քնքուշ աղցանը պատրաստ է: Ամբողջ ընտանիքը ուրախ կլինի:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։