Այս եղանակին միանգամից հավատալը շատ դժվար է: Բոլորս էլ գիտեք, թե որքան ժամանակ է ծախսվում ասեղ թելելու վրա:
Ամբողջ կյանքում սխալ ենք թելել ու բավական ժամանակ ծախսել դրա վրա:
Թելի ծայրը թրջում ենք, ոլորում, տարբեր հարմարանքներ փորձում, որ ասեղների տուփերում հանդիպում են, բայց էլի, միևնույն է, կար անելիս թելն ասեղի մեջ մտցնելն ավելի բարդ գործ է, քան ասենք, ամբողջությամբ հագուստ կարելը:
Նայեք, թե որքան հեշտ է այդ ամենն իրականում:
Բավական է թելը դնել ափի վրա, տրորել ասեղով… և օ, հրաշք, այն թելվում է: Առաջին պահին ուղղակի աչքերիդ չես հավատում:
Հետաքրքիրն այն է, որ այս եղանակն աշխատում է բոլոր տեսակի ասեղի անցքերի դեպքում:
Փորձեք, շատ հնարավոր է, որ ձեզ դուր գա այս տարբերակը և ձեր ժամանակը նկատելիորեն խնայվի: