Ինչ անել, եթե բանալիները մնացել են ներսում, իսկ մեքենայի դուռը արգելափակվել է:
Ցանկացած վարորդի համար ավելի վատ բան պատկերացնել հնարավոր չէ, քան այն, որ մեքենայի դուռը փակելուց հետո նկատում է, որ բանալիները մնացել են ներսում: Պատկերացրեք այն պահը, որ դուք տեսնում եք բանալիներն ապակուց այն կողմ, բայց արդեն ուշ է որևէ բան անել:
Ինչ անել ուրեմն
Լավ կլինի իհարկե, եթե այդ պահին տանը մոտ լինեք, և գնաք պահեստային բանալիների ետևից կամ կարող եք զանգել մեկին ու նա կհասցնի ձեզ այդ բանալիները:
Մնացած բոլոր դեպքերում ստիպված եք լինելու կանչել վթարային ծառայություն, իզուր ժամանակ ծախսել, աշխատանքից ուշանալ…
Ձեզ պետք կգա թենիսի գնդակ։
Ուղղակի անցք բացեք թենիսի գնդակի վրա որևէ սուր առարկայով:
Այդ գնդակը համենայն դեպս պահեք պայուսակում, որովհետև դրանով ցանկացած պահի, մի քանի րոպեում կկարողանաք բացել մեքենայի դուռն առանց բանալիի: Միայն թե գնդակը նույնպես չթողնեք մեքենայում:
Ավելի մանրամասն կարող եք տեսնել ստորև բերված տեսանյութում: