Երբևէ մտածել էիք որ ինքներդ կարող եք համեղ պանիր պատրաստել. Ահա թե ինչպես դա կարելի է անել տան պայմաններում

Անհավանական համեղ տնական պանիր, որը պարունակում է միայն բնական մթերքներ և ոչ մի ավելորդ բան։ Պատրաստվում է շատ հեշտությամբ:

Բաղադրիչներ․

-1 լիտր կաթ,

-1 ճաշի գդալ աղ,

-200-300 գրամ թթվասեր,

-3 ձու։

Պատրաստումը․

-Կաթը եռացրեք, լցնելով մեջը աղ։

-Այդ ընթացքում հարեք թթվասերը ձվերի հետ։

-Երբ կաթը արդեն կեռա, ավելացրեք թթվասերի խառնուրդը և խառնելով եռացրեք մոտ 5 րոպե։

-Երբ զանգվածը կառանձնանա շիճուկից, անցկացնում ենք այդ զանգվածը մաղի միջով (եթե չունեք, կարող եք օգտագործել թանզիֆ)։

-Թողնում ենք, որ հեղուկն ամբողջովին քամվի մաղի միջով։ Մի քանի ժամից կարելի է ուտել։

Եթե ավելացնեք մի փոքր քրքում, ապա պանիրը կստանա դեղին գույն։

Կարելի է նաև փորձարկումներ անել՝ ավելացնելով խոտաբույսեր (օրինակ մաղադանոս կամ սամիթ) և քչացնելով աղի քանակությունը։

Հ․Գ. Ասում են, որ եթե ուզում եք պանիրը անցքեր ունենա, ապա հարկավոր է ավելացնել սոդա։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։