Կորժիկներ մեր մանկությունից որոնք շատ հեշտ կարող եք պատրաստել տանը

Այսօր ներկայացնում ենք մեր մանկության ամենահամեղ հիշողությունների կորժիկի բաղադրատոմսը։ Այս համեղ կորժիկները պատրաստվում են շատ արագ և ստացվում են շատ համեղ՝ անպայման փորձեք։

Մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են․

Բաղադրիչներ՝

ալյուր — 250-300 գրամ,

1 ձու,

կես բաժակ թթվասեր,

2-3 ճաշի գդալ շաքար,

փափկացրած կարագ — 2 ճաշի գդալ,

1 թեյի գդալ փխրեցուցիչ (կամ կես թեյի գդալ քացախ, որը պետք է «մարել» սոդայով)։

Պատրաստման եղանակը՝

Մաղում ենք ալյուրը, ավելացնելով ձուն, շաքարը և թթվասերը։ Այնուհետև լցնում ենք փափկացրած կարագը, փխրեցուցիչը, խառնում ենք խմորին։

Բացում ենք խմորը 1 սմ հաստությամբ․ և կտրում բլիթների շրջանաձև։ Տապակի վրա կարագ ենք քսում։ Տապակի վրա դնում եփելու համար նախատեսված թուղթ, այնուհետև պատառաքաղով դնում ենք խմորը և վրան ձու քսում։

Թխում ենք 180-200*С 20-25 րոպե, որպեսզի կարմրի։

Վերջ, համեղ կորժիկները պատրաստ են։ Փորձելուց հետո գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների հատվածում։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։