Ինչի համար են նախատեսված համակարգչի ստեղնաշարի «F» եւ «J» ստեղների վրա գծիկները, կամ որոշ դեպքերում ուռուցիկություններ են լինում:
Եկեք ևս մի նորություն իմանանք համակարգչի թաքնված ֆունկցիաների ու նրբությունների մասին:
Մարդկանց մեծամասնությունը ամեն օր օգտվում է բազում գաջեթներից բայց հաճախ ուշադրություն չի դարձնում որոշ բաների վրա: Մենք նույնիսկ չենք նկատում որոշ մանրամասներ, չնայած նրանք ունեն իրենց իրական նպատակը:
Այսօր այդ սարքերը մեր կյանքի անբաժանելի մասն են: Հավանաբար ձեզնից շատերը հենց հիմա գտնվում են համակարգչի կամ նոթբուքի ստեղնաշարի առջեւ:
Արդյո՞ք նկատել եք, որ «F» եւ «J» ստեղների վրա կան փոքրիկ գծեր կամ բուրգիկներ: Ինչի համար են նրանք: Եկեք հասկանանք, թե ինչի համար են:
Աշխատանքի արագությունը գրեթե ամենուր է կարեւոր: Իսկ արագ տպելու ունակությունն արժեքավոր որակ է էլ ավելի՝ դա «կուրորեն» անելը:
«F» եւ «J» տառերի վրա գծիկները մի տեսակ շոշափելի նշաններ են: Նրանց հիմնական ֆունկցիան այն է, որ արագ, կամ կույր տպման դեպքում տառերի տեղերը չխառնեն: Սա մեծացնում է տպման արագությունը եւ նվազեցնում թույլատրվող սխալները:
Կարող եք նկատել, որ ստեղնաշարի վրա գտնվող տառերը այբբենական կարգով չեն դասավորված: Դա արված է նրա համար, որ կենտրոնում գտնվեն այն տառերը, որոնք մենք ամենից հաճախ ենք օգտագործում:
Եվս մի անգամ համոզվում ենք, որ համակարգչի ստեղնաշարը, որը կարծես թե դրա ամենապարզ մասն է, բայց նույնիսկ այս դեպքում առաջին տպավորությունը հերքող գաղտնիքները շատ են նաև այս դեպքում, համոզվում ենք, որ ամենափոքր մանրամասնությունն անգամ մտածված է: