Այս սխալների պատճառով ծաղկամանների հողը բորբոսնում է… Իմացեք այս կարևոր կետերի մասին

Հավանաբար նկատել եք, որ հենց տան ջերմաստիճանն իջնում է, հողի մակերեսին բորբոս է առաջանում։ Սովորաբար սա տեղի է ունենում աշնան կեսին, երբ ջերմաստիճանը նվազում է, իսկ խոնավությունը՝ հակառակը։ Բացի այդ տունն էլ հաճախ չենք օդափոխում, քանի որ դրսում ցուրտ է։ Նման պայմաններում ակտիվ զարգանում է բորբոսը։

Սնկային ինֆեկցիան կամ ծաղկամանի միջի բորբոսը երևույթ է, որը պահանջում է միջամտություն։ Չէ որ եթե սպիտակ բորբոսը վտանգավոր է միայն բույսերի համար, ապա սևից կարող են տուժել նաև մարդիկ։

Ծաղկամանի մեջ բորբոսի առաջացման 3 պատճառ

Չափից շատ խոնավություն

Առաջին հերթին, հնարավոր է, որ ծաղիկի համար ոչ այնքան բարենպաստ տեղ եք ընտրել․ սառը կամ խոնավ։ Եթե բնակարանում չկա ջեռուցում, իսկ դրսում ցուրտ է, դա ևս կարող է պատճառ լինել։ Չէ որ այդ դեպքում խոնավությունը դանդաղ գոլորշիանում է, ինչն էլ դառնում է սնկային ինֆեկցիայի զարգացման պատճառ։

Վատ հող

Սկսենք նրանից, որ վատ անորակ հողը նույնպես կարող է լինել բորբոսի առաջացման պատճառ։ Օրինակ, բորբոսը լավ է զարգանում կավոտ և ծանր հողի մեջ։ Բացի այդ, համոզվեք,  որ դրենաժը անորակ չէ։

Չափից շատ ջրել

Եթե հաճախ ու շատ ջրեք բույսրեը, դա ևս կարող է բորբոս առաջացնել։ Ուշադիր եղեք, որ պահեք ջրելու նորման։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։