Հագուստը սպիտակեցնելու մի քանի պարզ տարբերակ առանց թանկարժեք նյութերի

Սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, կատարելություն եւ բարություն: Սպիտակ հագուստները միշտ կապված են բարձր սոցիալական կարգավիճակի հետ:

էլեգանտ սպիտակ հագուստը շատ մարդկանց զգեստապահարանում է հանդիպում՝ հատկապես որ այն վերջին տարիներին շատ նորաձև գույն է համարվում թե հագուստում, անգամ ինտերիերում և փափուկ կահույքի արտադրությունում։:

Այնուամենայնիվ, արտաքին գրավչության հետ մեկտեղ սպիտակ հագուստը մեծ թերություն ունի, շատ արագ կեղտոտվում է: Երբեմն շատ դժվար է, կամ նույնիսկ անհնար է հեռացնել սպիտակ հագուստից որոշ բծեր, ուստի մենք որոշեցինք պատմել ձեզ սիրելի հագուստի սպիտակեցման արդյունավետ մեթոդների մասին:

Հուսով ենք, որ այդ առաջարկությունները իսկապես կօգնեն ձեզ հագուստն ու ներքնաշորերը սպիտակեցնելու համար:

Նյութերը սպիտակեցնելու եղանակները

Ասպիրին

Այս գլխացավի հաբը արագ հեռացնում է սպիտակ իրերից դեղին բծերը: Դա անելու համար լուծեք 5 ասպիրինի հաբեր ջրի մեջ եւ թրջեք այդ հեղուկի մեջ սպիտակեղենը: Որոշ ժամանակ անց լվացեք սովորական ձեւով:

Կերակրի սոդա 

4 լիտր ջրին ավելացնել 1 բաժակ խմորի սոդա: Թրջեք սպիտակ բաները կամ անկողնու սպիտակեղենն այս ջրի մեջ: Նման տարբերակ կիրառելուց հետո հագուստն ու սավանները կճերմակեն:

Կիտրոնի հյութ 

Բնական սպիտակությունը վերադարձնելու համար ձեր սիրած հագուստի վրա, լցնել մեկ բաժակ կիտրոնի հյութ, լվանալ ջրով: Չորացնել արեւի տակ:

Քացախ

Ավելացնել 1 բաժակ քացախի լվացքի ժամանակ: Դուք նաեւ կարող եք լվանալ քացախը աղտոտված վայրերում, օրինակ վերնաշապիկների օձիքի մասում: Քացախի տհաճ հոտը կանհետանա չորանալուց հետո:

Սպասք լվանալու հեղուկ

Լավ է օգտագործել այնպիսիները, որոնք պարունակում են քիչ քիմիական բաղադրիչներ (ֆոսֆատներ եւ քլոր): Սպասք լվանալու միջոցները լվացքի փոշիներից ավելի լավ են սպիտակեցնում:

Ջրածնի պերօքսիդ (3%) 

Ջրածին պերօքսիդը կարող է օգտագործվել տանը տարբեր մակերեսներ մաքրելու համար: Քիմիական բաղադրիչները պարունակող պատրաստուկները հաճախ ալերգիա են առաջացնում: Հետեւաբար, եթե հնարավոր է, փորձեք օգտագործել բնական արտադրանքները, որոնք շատ արդյունավետ են եւ չեն վնասում առողջությանը:

Վերադարձեք  ձյան սպիտակ մաքրությունը ձեր սիրելի իրերին եւ մի մոռացեք, այս առաջարկությունների մասին պատմել ձեր ընկերներին սոցիալական ցանցերում:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։