Մայրական սերն ամենաանբացատրելի, ամենանկեղծ զգացմունքներից մեկն է: Հավանաբար չկա աշխարհում այնպիսի մայր, ով պատրաստ չէ ամեն ինչի, հանուն իր երեխայի: Հակառակ դեպքում` ուրեմն նրանք Մայր չեն:
Մեր այսօրվա հերոսուհին արդեն 97 տարեկան էր, երբ տեղափոխվեց մի ծերանոց, որտեղ խնամում է իր 80-ամյա որդուն:
Նրա անունը Ադա Քիթինգ է: Բանն այն է, որ նրա որդին հատուկ խնամքի կարիք ունի: Քանի որ ծերերի խնամքի կացարանի աշխատողները չեն կարողացել ապահովել անհրաժեշտ խնամք` նա այդպիսի որոշում է կայացրել:
Ողջ կյանքում այս կինն աշխատել է որպես բпւժքույր կլինիկայում եւ ունի անհրաժեշտ գիտելիքներ և փորձ:
Որդին նկարիչ էր: 3 տարի առաջ նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է, նրան տեղափոխում են ծերանոց, քանի որ նա մշտական խնամքի կարիք ուներ:
Այս լուսանկարները ցույց են տալիս հսկայական սերը մոր ու որդու միջեւ: Նրանց ամեն օրը լի է երջանիկ պահերով:
Միասին դիտում են հեռուստատեսային ծրագրեր, ուտում են, խաղում:
Երբ մայրը ինչ-որ գործերով դուրս է գալիս ծերանոցից, տղան սպասում է, թե երբ նա կվերադառնա, որ գրկի մորը:
Թոմը երբեք ամուսնացած չի եղել: Նա ամբողջ կյանքն անցկացրել է իր մոր հետ: Նրանք կարծես փոխկապակցված են անտեսանելի թելերով:
Կինն ասում է, որ չնայած իր տարիքին, մայրը միշտ մնում է մայր: