Այս ամենը ցանկալի է, որ գաղտնի պահեք, որպեսզի չվնասեք ինքներդ ձեզ: Ձեզ ենք ներկայացնում այն գաղտնիքները, որոնք խելացի կանայք իրենց մեջ են պահում.
Ձեր արտաքինին վերաբերող բարդույթները
Չկա կին, որ ամբողջությամբ գոհ լինի իր արտաքինից և չցանկանա ավելի գեղեցիկ լինել: Սակայն խելացի կինը չի կենտրոնանում այդ խնդիրների վրա, որպեսզի մարդկանց ուշադրությունը չսևեռի սեփական թերությունների վրա: Նրանք կարողանում են արտահայտիչ դարձնել սեփական առավելությունները ու ստվերում են թողնում այն ամենը, ինչը խանգարում է կատարյալ լինելուն:
Չեն կիսվում հարաբերությունների մանրամասնություններով
Հարաբերությունները երբեք առանց խնդիրների չեն զարգանում, սակայն կարիք չկա, որ այդ մասին իմանան մյուսները: Խնդիրները անցնում են, սակայն ձեր զույգի հեղինակությունն այլևս չի վերականգնվում: Այս ամենից խուսափելու համար խելացի կինը իր ներքին խոհանոցը միշտ փակ է պահում:
Այն պահի մասին, երբ զայրացած էիք բաժանման համար
Պետք չէ ուրիշներին պատմել, թե բարկությունից ինչքան եք զանգել կամ նամակ գրել ձեր սիրելիին: Այս ամենը հետագայում կարող են ձեր դեմ օգտագործել:
Այն, թե քանի տղամարդ է եղել ձեր կյանքում
Այս դեպքում ճիշտ պատասխանը էական չէ, պարզապես հաշտվեք ձեր անցյալի հետ ու առաջ քայլեք: Այս հարցը խիստ հարաբերական է և կարիք չկա մանրամասնությունների մեջ խորանալու:
Այն, թե ինչպես եք հետևում մարդկանց օնլայն տիրույթում
Գաղտնիք չէ, որ մենք նայում եք նախկին կամ պոտենցիալ թեկնածուների էջերը, սակայն կարիք չկա այդ մասին պատմել մյուսներին:
Որ կարող էիք ավելի լավ անել
Կարիք չկա այս մասին ասել ուրիշներին, անգամ եթե դուք փորձում եք օգտակար լինել որևէ մեկի համար:
Այն, որ դեռ հիշում եք նախկին սիրելիին
Այս մասին կարող եք պատմել մայրիկին կամ ընկերուհուն, բայց պետք չէ կիսվել այլ տղամարդու հետ:
Ինչքան գումար եք աշխատում կամ ծախսում
Փողին վերաբերող թեման շատ նուրբ ու հակասական է, այն կարող է բարդույթներ առաջացնել կամ քննադատության նյութ դառնալ:
Ուրիշի գաղտնիքները
Այս կետը ձեզ չվստահելու առիթ կդառնա:
Ձեր կարծիքը նրա ընկերների ու ընտանիքի մասին
Եթե վտանգավոր սպառնալիքներ չկան, ապա մի կիսվեք նրանց մասին ունեցած կարծիքով, քանի որ այդ ամենը միայն կվնասի ձեզ: