Ստիպված էի ստորագրել, որ տունը հանեն վաճառքի. Լիա Զախարյանի անկեղծ խոստովանությունը

Այսօր հաղորդավարուհի, դերասանուհի Լիա Զախարյանը որոշել է անկեղծանալ իր հետևորդների հետ: StarNews-ը հետևել է Լիայի անկեղծ սթորիներին: Լիան նախ խոսել է իր կյանքի ամենամեծ կորստի մասին.

«Որոշել էի, որ այլևս չխոսեմ այս մասին, սակայն Ձեր շնորհիվ և իմ որոշմամբ հիմա որոշել եմ ինձ հանել այդ տխուր անդունդից և վերադառնալ իմ բնականոն ակտիվ և խենթ կյանքին: Այդ իսկ պատճառով վերջին անգամ կխոսեմ այս մասին:
Իմ ամենամեծ կորուստը իմ ընտանեկան դժբախտ պատահարն էր, ավտովթարը, որի հետևանքոց կորցրի տատիկիս, ում մամա էի ասում և մեծ դժվարությամբ փրկվեց փոքրիկ քույրիկս»,- Լիան նաև հրապարակեց այդ դժվար օրերի լուսանկարները: Լիկան այնուհետև հավելեց.

«Սա ինձ համար շոկային էր,որ մեկ տարի է անցել, թվում է, թե մոռացել ես, բայց ներսից քեզ հետ ահավոր բան է կատարվում»:

Լիան նաև պատմել է, մեկ այլ դեպքի մասին, որն իրեն ցավեցրել է, երբ ասել են, որ ինքը որքան լավ դերասանուհի է էկրաններին, այնքան էլ լավ դերասանուհի է իրական կյանքում.

«Դա ինձ կոպլեքսավորեց, փակեց, սկսեցի շատ քիչ շփվել մարդկամց հետ: Հակառակ սեռի ներկայացուցիչ ասաց, որ ես լավ դերասանուհի եմ, բայց նաև լավ դերասանուհի եմ իրական կյանքում: Չեմ կարող ասել ինչքան խորը ցավեցրեց ինձ  դա: Ատում էի ինձ և իմ մասնագիտությունը»,- ասաց Լիան` չկարողանալով թաքցնել հուզմունքը:

Խոսելով իր կյանքի երրորդ ձախողման մասին` Լիան նշեց, որ այն եղել է, երբ իր ընտանիքի անդամները որոշել են վաճառել իրենց Գորիսի տունը, որտեղ անցել են Լիայի 16 տարիները.

«Այնտեղ են անցել կյանքիս լավագույն ուրախ և անմեղ տարիները, ստիպված էի գնալ և ստորագրել, որ տունը հանեն վաճառքի»:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։