Արծվիկները, Եվա Ռիվասները, Սևակ Խանաղյանը հիշում են իրենց հայ լինելու մասին «Եվրատեսիլ»-ի պատճառով.Մհեր Բաղդասարյան

StarNews-ը բազմիցս անդրադարձել է «Օձի լեզու» հաղորդմանն ու առանձնացրել հաղորդման ընթացքում հաղորդավարների կողմից հնչեցված հետաքրքիր դիտարկումներն ու սուր քննադատությունները:

Այս անգամ ևս հետևել ենք հաղորդման հերթական թողարկմանն ու նկատել, որ հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը այս անգամ խոսել են «Եվրատեսիլ» մրցույթի մասին, այս տարվա մեր պատվիրակի, ինչպես նաև ակնարկ արել նախորդ տարիների մասնակիցներից ոմանց:

Մհերի խոսքով` այս տարվա ներկայացուցչի ընտրությունը ճիշտ էր .

«Բոլորս գիտենք, որ Հանրային հեռուստաընկերությունը այս տարվա ներկայացուցիչ ընտրել է Բրյունետին,ում մենք առաջինն ենք ներկայացրել մեր եթերներին և ում նկատմամբ մեր սերն անսահման է: Իմ կարծիքով`նա լավագույն տարբերակն է «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու: Ծանոթ լինելով նրա գրած երգերին` նա շեդեվռալ աշխատանք է անում, ժամանակակից, այսօրվան համահունչ, որը որ Եվրոպային հաստատ կհետաքրքրի: Նա շատ ժամանակակից, սիրուն ու խարիզմատիկ աղջիկ է, իսկ Եվրատեսիլը սիրում է սիրուն աղջիկ կամ սիրուն տղա:Եվ որ ամենակարևորն է`այս մրցույթում անկեղծությունը միշտ հաղթում է: Եթե երգը դու ես գրում, հաղորդագրությունն էլ անկեղծ է`հաստատ  հաջողության մի սանդղակ կլինի»:

Մհերը նշեց, որ սա հնարավորություն է տալիս նոր անունների.

«Մեծ հնարավորություն է նոր դեմքերի, ովքեր չունեն հաստ մեծ փորով պրոդյուսերներ,նրանք անկախ սրտիստներ են, ովքեր ստեղծագործում են, իրենք են գրում իրենց երգերը, և եթե անգամ նրանք վերջին հորիզոնականում էլ լինեն`իմ կարծիքով դա շատ ավելի լավ է, ինչպես որ Ռոզա Լինի պարագայում էր, քան, օրինակ վերցնել մի արտիստի, ով հիշում է իր հայ լինելու մասին Եվրատեսիլի պատճառով` Արծվիկները, Եվա Ռիվասները, ինչ որ տեղ Սևակ Խանաղյանը, արդար չէ: Միջազգային մեծ բեմերում մեր սկսնակ դեմքերին պետք է հարթակ տրամադրել»:

Առավել մանրամասն`տեսանյութում

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։