Բուդդիզմում դուք կարող եք գտնել տարբեր հարցերի պատասխաններ:
Այսօր մենք կխոսենք խոսքին հետեւելու անհրաժեշտության մասին: Սրանք են թելադրում բուդդիզմի կանոնները:
1. Մի կրկնիր լսածդ:
Եթե դա բացասական է: Դա կարող են լինել վատ լուրեր, տհաճ խոսքեր, որոնք դուք լսել եք: Մի վերարտադրեք այս բացասական էներգիան:
2. Մի պատմեք ձեր հոգեւոր նվաճումների մասին:
Այդ բարձրագույն իմաստությունը, հոգեւոր ներդաշնակությունը եւ էներգիան պատկանում են միայն ձեզ: Միակ դեպքը, երբ պետք է կիսվել այս հարստությամբ մեկի հետ, այն է, երբ այդ մարդը կարիք ունի հոգեւոր խորհրդի:
3. Մի պատմեք ձեր թերությունների մասին:
Պետք չէ որեւէ մեկին պատմել սեփական բացթողումների մասին, ինքնանվաստացմամբ զբաղվել:
Այսպիսով, դուք միայն ցույց եք տալիս ձեր թուլությունը, ցածր ինքնագնահատականը եւ նվազեցնում հոգեւոր ուժը:
4. Մի պատմեք ձեր հարաբերությունների մասին:
Ցանկացած փոխհարաբերությունների մասին` բարեկամական, սիրային կամ աշխատանքային: Հակառակ դեպքում նրանք ժամանակի ընթացքում թուլանում են: Պահեք լեզուն ատամի տակ, հարաբերությունները կմնան ուժեղ եւ կայուն:
5. Մի խոսեք ձեր ապագա ծրագրերի մասին:
Հարկ չկա ուրիշների մոտ ավելորդ նախանձ առաջացնել, քանի որ այս զգացումն ունի հզոր էներգիա, որը կարող է ազդել ձեր գործի արդյունքի վրա: Որպեսզի չխարխլեք ձեր պլանները, պարզապես նրանց մասին որեւէ մեկին մի հայտնեք:
6. Մի պարծեցեք ձեր նվաճումներով:
Մի դարձեք էգոիստ, մի կենտրոնացեք սեփական հաջողությունների վրա, մի չարախնդացեք, և մի նվաստացրեք ուրիշներին ձեր հաջողությունների ֆոնին: Մի սպասեք համարժեք արձագանք ձեր բարության համար:
7. Մի պատմեք ձեր արած բարի գործերի մասին:
Թող այն միտքը, որ ճիշտ կամ լավ վարվեցիք՝ ջերմացրեցիք միայն ձեր հոգին: Բոլորովին պարտադիր չէ, որ ուրիշներն իմանան դրա մասին:
Եթե համաձայն եք այդ մոտեցումներին՝ թողնել մեկնաբանություններ եւ այս արժեքավոր տեղեկությունները կիսեք ձեր ընկերների հետ: