Դերասան Տիգրան Մնացականյանը՝ 2017 թվականին թողնելով իր կնոջը, անձնական երջանկությունը գտավ իրենից 21 տարով փոքր Մարիամի հետ: Այս տարիների ընթացքում, զույգը մեկ բաժանվում, մեկ միանում էր, իսկ այժմ նրանք միասին են՝ արդեն որպես ծնողներ:
Մարիամն ու Տիգրանը պարբերաբար հրապարակում են նկարներ, իրենց հետևորդներին ցույց տալով իրենց որդուն՝ Մարկին:
Տիգրանը ամուսնալուծվեց իր 2 երեխաների մայրիկից`Լիանայից և ամուսնացավ Մարիամի հետ:
Հավելենք` Լիանան այս տարիների ընթացքում իսկական գեղեցկուհի է դարձել:
Նշենք, որ Տիգրանն ու Լիանան ունեն որդի և դուստր: Նրանց որդին այս պահին ծառայում է բանակում:
Հավելենք, որ Տիգրանի անձնականը բավականին մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում և անգամ տարիներ անց շատերը քննարկում են այս թեման: