Շատ են եղել ժամանակներ, երբ ընկել եմ, չեմ ցանկացել ապրել… կարողացել եմ ինքս ինձ ոտքի կանգնեցնել և ասել եմ, որ դու իրավունք չունես, դու ունես զավակներ, թոռներ…

Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը «Տեսլական» հաղորդման ընթացքում խոսել է իր անձնական ողբերգության մասին: Նա խոստովանել է, որ երբ երեխադ հիվանդ է, չես կարողանում լիարժեք ապրել:

Ըստ տիկին Ստեփանյանի՝ եղել է շրջաններ, երբ այլևս չի ցանկացել ապրել, սակայն չի էլ ցանկանում խոսել այդ թեմայի մասին, քանի որ դա իր անձնական ցավն է:

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։