Սկեսուրս շատ հյուրասեր և բարի կին է, բայց վերջին դեպքից հետո չի կարողանում ուշքի գալ:
Օրեր առաջ նրա մտերիմ ընկերուհին զանգել էր խնդրանքով.
—Հարազատս, թոռս կնոջ հետ ուզում է 3-4 օրով ինձ հյուր գնալ, որ քաղաքում զբոսնենք, շփվենք, իսկ իմ տանը տեղ չկա, ինքդ էլ գիտես: Թույլ կտաս, որ մնան ձեր տանը, միայն գիշերելու են:
Սկեուրս էլ համաձայնեց: Արդեն հաջորդ օրը երեկոյան եկան հյուրերը՝ 20 ամյա թոռը և նրա 19 ամյա կինը: Ծանոթացան սկեսուրիս հետ և դուրս եկան տանից: Վերադարձան գիշերը 4-ին, աղմկեցին, առանց մտածելու, որ տանտիրուհին տարիքով կին է, և նրա առողջության վրա այնքան էլ լավ չի անդրադառնա:
Առավոտյան ուշ արթնացան, նախաճաշեցին և գնացին: Հաջորդ օրը աշխատանքից հետո գնացել էի սկեսուրիս տուն, որ տեսնեմ,ինչպես է իրեն զգում: Այնպես ստացվեց, որ հյուրերին ես էլ տեսա: Նրանք պատրաստվում էին գնալ, բայց այն, ինչպես նրանք արեցին դա, բարկացրեց ինձ. նրանք լուռ հավաքեցին իրերը, հրաժեշտ տվեցին և գնացին: Նրանք անգամ չասացին շնորհակալություն:
Բայց հետո մենք մտանք նրանց սենյակ և զարմանքից քարացանք. նրանք 2 օրում սենյակը վերածել էին խոզանոցի: Գուցե հյուրանոցների աշխատակիցների համար այս ամենը սովորական է, բայց մեզ համար ուղղակի անհասկանալի էր:
Սկեսուրս զանգեց ընկերուհուն, պատմեց, թե ինչ է տեղի ունեցել, իսկ այդ կինն էլ՝ փոխանակ ներողություն խնդրեր, դեռ մի բան էլ բորբոքվեց.
—Ի՞նչ ես խոսում, իմ թոռը շնորքով տղա է, նման բան չի կարող լինել:
Ճիշտ են ասում, լավություն անողի գլուխը ծակ է: