2 լավագույն գարնանային աղցանները՝ համեղ, արագ, մատչելի ու յուրօրինակ

Առաջարկում ենք երկու լավագույն գարնանային աղցանները։ Համոզված ենք, որ դրանք դուր կգան ձեր ընտանիքի անդամներին։

Վարունգով աղցան

Անրաժեշտ բաղադրիչներ․

  • վարունգ՝ 4 հատ
  • կանաչ զեյթուն՝ 100 գ
  • կանաչ սոխ, կանաչի
  • հատիկավոր մանանեխ՝ 1թ․գ․
  • աղ, պղպեղ
  • ձեթ

Պատրաստման եղանակ․

Վարունգը կտրատել խորանարդիկների, զեյթունը՝ կլոր-կլոր։ Կանաչ սոխն ու կանաչին մանրացնել։ Խառնել նախապատրաստած բաղադրիչները, համեմել աղով, պղպեղով, ձեթ ու մանանեխ ավելացնել։

Կաղամբով ու վարունգով աղցան՝ սոուսով

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաղամբ՝ 600 գ
  • վարունգ՝ 3 հատ
  • բրինզա պանիր՝ 150 գ
  • կանաչ սոխ, կանաչի
  • թթվասեր՝ 6 ճ․գ․
  • հատիկավոր մանանեխ՝ 1թ․գ․
  • աղ, պղպեղ, համեմունքներ

Պատրաստման եղանակ․

Կաղամբը մանրացնել, պանիրն ու վարունգը կտրատել միջին չափի կտորների, իսկ սոխն ու կանաչին շատ մանր։ Խառնել ամբողջը։

Սոուսի համար խառնել մանանեխն ու համեմունքները, նաև թթվասերը։

Աղցանին ավելացնել սոուսը և մատուցել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։