Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ համեղ և արագ ռուլետի բաղադրատոմս: Այն կփրկի ձեզ, եթե ունենաք անսպասելի հյուրեր: Պատրաստվում է հասանելի և պարզ բաղադրիչներից, և կստացվի նույնիսկ սկսնակ խոհարարների մոտ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
Խմորի համար.
- ալյուր՝ 1 բաժակ
- սոդա՝ 0.5թ.գ.
- ձու՝ 1 հատ
- խտացրած կաթ՝ 1 հատ
միջուկն ըստ ձեր ցանկության՝ ջեմ, եփած խտացրած կաթ, ցանկացած կրեմ:
Պատրաստման եղանակ.
- Խորը տարայի մեջ խառնում ենք ձուն, սոդան և խտացրած կաթը, ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում:
- Ջեռոցի տապակը ծածկում ենք թխելու համար նախատեսված թղթով , ձեթ ենք քսում: Լցնում ենք խմորը:
- Թխում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 7 րոպե:
- Երբ կորժը ստանա վարդագույն երանգ, հանում ենք ջեռոցից և դնում խոնավ կտորի վրա: Հանում ենք թուղթը, մինչ խմորը տաք է, քսում ենք միջուկը և փաթաթում:
Բարի ախորժակ: