Կարոտս հոգումս խեղդած՝ հորս նկատմամբ ունեցած ակնածանքն ամուր պահած՝ պիտի առաջ քայլել․․․ Լիլու

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն սոցիալական էջերում հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով օգտատերերին և մարդկանց, որոնք իր կողքին էին, երբ մшհшցшվ իր ամուսնու հայրը:

«Շատ սիրելի մարդիկ, թույլ տվեք շնորհակալությունս հայտնել։ Շնորհակալ եմ՝ այս օրերի ընթացքում հարյուրավոր զանգերի և նամակների համար, շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին իմ կողքին լինելու համար։ Շատ աղջիկներ այնքան սիրառատ խոսքեր էին գրում և ասում, թե որքան շատ են ինձ հասկանում, որովհետև իրենց սկեսրայրին հոր պես սիրել են ու անտանելի դժվարին իրավիճակում հայտնվել նրանց բացակայության ժամանակ և խնդրում էին, որ կարողանամ հավաքվել ու շարունակել ամեն բան հանուն երեխաների, իսկապես, հոգաչափ շնորհակալ եմ ձեզ: Ամեն կորուստ մեզանից հենց մեզ է խլում ու ինքներս մեզ վերագտնելու ճանապարհը բավականին բարդ է, որովհետև որքան էլ փորձենք, միևնույն է, ոչինչ առաջվանը լինել չի կարող, բայց հանուն բոլոր խոստումների և խոսքերի՝ պիտի շարունակենք ապրել և արարել։ Կարոտս հոգումս խեղդած՝ հորս նկատմամբ ունեցած ակնածանքն ամուր պահած՝ պիտի առաջ քայլել հանուն իմ փոքրիկների և հանուն իմ սիրո, որին ունենալու համար հենց իրեն եմ պարտական: Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնց հետ գործնական բազմաթիվ պայմանավորվածություններ ունեի և այս ընթացքում ըմբռնումով են մոտեցել: Հաճախ նայենք Երկնքին՝ շատ կարևոր է»:

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։