Ամենահամեղ վրացական խինկալիի բաղադրատոմսը․․․ Անպայման փորձեք պատրաստել

Ինչպես պատրաստել վրացական խինկալի։

Բաղադրիչներ

Լցոնը

1 ձու

1 մեծ գլուխ սոխ

500գր տավարի փափուկ միս

Մի քանի ճյուղ մաղադանոս և համեմ

70 գր. սերուցքային կարագ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը

Մաղած ալյուրին ավելացնել ձուն, աղը և մի քիչ ջուր, հունցել պինդ խմոր: Միսը սոխի հետ 2 անգամ աղալ, ավելացնել կտրատած կանաչեղենը, աղը, լցնել կես բաժակ ջուր ու լավ խառնել:

Խմորը

1 բաժակ տաք ջուր

1 ձու

3 բաժակ ալյուր

Աղ

1 ճ/գ բուսական յուղ

Խմորի պատրաստումը

Ձվի վրա աղ լցնել, ծփել: Ավելացնել 3 բաժակ ալյուր և բուսական յուղը: Խառնել և ավելացնել տաք ջուրը: Խառնել սկզբից գդալով, ապա ձեռքով:

Պատրաստում ենք խինկալիները

Այնուհետև խմորը բացել բարակ շերտով, բաժակով խմորից կլորակներ կտրել:

վրացական խինկալի
Յուրաքանչյուր կլորակի մեջ դնել 1թ/գ լցոն, խմորի ծայրերը բարձրացնել դեպի կենտրոն և մատներով սեղմելով փակել:

վրացական խինկալի
Եռացող թույլ աղաջրի մեջ գցել խինկալիներն ու եփել: Ջրից հանել և մատուցել աղացած սև պղպեղով:

Որպեսզի խինկալիներն իրար չկպչեն, եռացող ջրի մեջ մի փոքր բուսկան յուղ լցրեք:

Домашние хинкали по-грузински рецепт с фото пошагово и видео - 1000.menu

Բարի ախորժակ:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։