Ահա, թե ինչու եկեղեցին չի խրախուսում գերեզմանատուն արհեստական ծաղիկներ տանելը

Այս տարի եկեղեցին հավատացյալներին հորդորեց գերեզմանատուն այցելելիս ձեռնպահ մնալ էժանագին արհեստական ծաղիկներ գնելուց։ Արհեստական ծաղիկները վնասում են շրջակա միջավայրը։ Եվ դա մահացու մեղք է։

էժանագին ծաղիկներ գերեզմանատանը Արհեստական ծաղիկները շատ արագ հայտնվում են աղբարկղում, այնուհետև դրանք վառում են։ Օդը սոսկալի մասշտաբներով աղտոտվում է։ Մարդիկ շնչում են աղտոտված օդն ու փչացնում առողջությունը։ Արդյոք հողի տակ հանգչող հանգուցյալ հարազատներին հարկավո՞ր է նման զոհողություն։ Հոգևորականները բացատրական աշխատանք են տանում եկեղեցու իրենց ծխականներին, հայտարարություններ փակցնում գերեզմանատների մուտքերին։ Դժբախտաբար, քչերն են հասկանում, որ արհեստական ծաղիկներն իսկապես ծանր վնաս են հասցնում շրջակա միջավայրին, հետևաբար նաև մարդու առողջությանը։ Եղել են դեպքեր, երբ պատռել են արհեստական ծաղկեփնջեր չօգտագործելու մասին հայտարարությունները։ Չէ՞ որ դա բիզնես է։ Տհաճ է դրա մասին խոսելը, բայց գնչուները մեծ գերեզմանատներում հավաքում են պլաստիկե ծաղիկներն ու դարձյալ վաճառքի հանում որպես նոր ապրանք։ Որովհետև հիանալի գիտեն․ արհեստական ծաղիկներ շատերն են գերադասում գնել։

Մինչդեռ պետք է մտածել՝ ինչ կարիք կա արհեստական ծաղկեփնջեր քարշ տալ գերեզմանատուն, եթե այնտեղ կարելի է իսկական ծաղիկներ աճեցնել։ Մի՞թե հնարավոր չէ կենդանի ծաղիկների համեստ փնջեր տանել, որոնք անգամ ցուրտ եղանակին աչք են շոյում։

Արհեստական ծաղիկները դեռևս սկզբնական փուլում վնասում են էկոլոգիային, քանի որ դրանք արտադրողները թքած ունեն, որ արհեստական ծաղիկներ արտադրելիս իրենք մեծ քանակությամբ թունավոր նյութեր են արտանետում մթնոլորտ։ Ի՞նչ ծաղիկներ կաելի է աճեցնել գերեզմանատանը։ Տարբերակները շատ են։ Նագիզը, հովտաշուշանը, հակինթն ու զաֆրանը բազմամյա, բավական անպահանջկոտ ծաղիկներ են։ Կարելի է թրաշուշանի և գեորգնի գնդարմատներ տնկել,  բայց դրանք աշնանը պետք է հանեք հողից, որ դարձյալ գարնանը տնկեք։

Խորդենու կարճլիկ տեսակները փարթամորեն աճում են, թփերը խոչընդոտում են մոլախոտերի աճին։ Քրիզանթեմները (ոսկեծաղիկ) ամբողջ ամռանն ու աշնանը փթթում են։ Իսկ դաշտային ծաղիկները, օրինակ, թավշածաղիկը, երկար տարիներ աճելու են։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։