Այսօր զոհված Արշակ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր (ֆոտո)

Այսօր զոհված Արշակ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր (ֆոտո)

Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում այսօր՝ մարտի 22-ին, հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից էր:

Նա բանակ էր զորակեչվել նախորդ տարվա հուլիսին:

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ այսօր՝ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։