Դերասան, երգիչ Գեւորգ Մկրտչյանն ու բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 23-ին, նշանադրվել են։ Ուրախալի լուրով Գեւորգը կիսվել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով նշանադրության արարողությունից տեսանյութ։
Երգիչը սիրելիին առաջարկություն էր արել փետրվար ամսին, եւ ինչպես «Կույր աշխարհ» հեռուստասերիալում, այնպես էլ իրական կյանքում՝ Քրիստինայի կողմից ստացել սպասված «Այո»-ն։
Երգչի ու գեղեցկադեմ բլոգերի սիրո պատմությունը սկսվել էր անցած տարի։ Գեւորգը Instagram-ում հանդիպել էր Քրիստինայի լուսանկարին ու միանգամից հրապուրվել աղջկանով։ Օգտագործելով երգիչ լինելու հանգամանքը՝ երիտասարդ սիրահարը դիմել էր խորամանկ քայլի՝ առաջարկելով Քրիստինային դառնալ իր հերթական տեսահոլովակի հերոսուհին։ Քրիստինան համաձայնվել էր, ու մեկի համար սպասված, մյուսի համար՝ պատահական ծանոթությունը դարձել էր իրականություն։ Զույգն իրենց սիրո պատմությունն ավելի մանրամասն ներկայացրել էր NEWS.am STYLE-ի ամանորյա անդրադարձում՝ լուսանկարվելով նաեւ մեր ֆոտոշարքում: