«Իմ Մամ»՝ Անի Երանյանը մայրիկին նվիրված տեսահոլովակ է ներկայացրել։ Դերասանուհու նոր աշխատանքի հերոսուհին հենց նրա մայրն է։ Տեսահոլովակը Անիի անակնակալն է մայրիկին՝ ծննդյան օրվա առթիվ։
Երգող դերասանուհու երգի խոսքերի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, երաժշտությունը գրել է Կարեն Նահապետյանը։ Սպիտակ ու նուրբ զգացումներ հաղորդող տեսահոլովակի ռեժիսորը Մհեր Խաչատրյանն է։
Թե Անին, թե նրա մայրը տեսահոլովակում սպիտակ կերպարներով են։ Դերասանուհին 3 look-ով է ներկայացել՝ բոլորը սպիտակի մեջ։
Անիի հետեւորդներին հուզել է նրա նոր աշխատանքը, որը նվիրված է մայրիկին։ Շատերն են ընդգծել դերասանուհու քնքուշ կատարումն ու անկեղծությունը։ Այժմ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին իր մասնակցությամբ «11» ռեալիթիի շրջանակում հաճախ է խոսում Հայաստանի ու, հատկապես, մայրկի հանդեպ կարոտի մասին։ Շոուի հետեւողներին ամեն անգամ հուզում են այնտեղ ներառված զգացմունքային դրվագները։