Անկեղծ ասած, ինձ այնքան էլ դուր չեն գալիս Զատիկի հավկիթները զարդարելու ժամանակակից հնարքները։ Ցելոֆանից տպերով հավկիթները նմանեցնում եմ խաղալիքների, ու դրա համար էլ շարունակում եմ կիրառել այն մեթոդները, որոնք սովորել եմ իմ տատիկից ու մայրիկից։
Պետք է մի քիչ ժամանակ տրամադրել ու լինել համբերատար։ Ի վերջո, նման լուսավոր տոն տարեկան ընդամենը 1 անգամ է։
Մարմարե նախշով հավկիթ ստանալու համար շատ բան պետք չէ․ սոխի կեղև, А4 թուղթ, կապրոնե զուգագուլպա և ադամանդյա կանաչ (զելյոնկա)։ Կապրոնը նախապես կտրատեք քառակուսիների, այնպես, որ դրանցով կարողանաք ամուր փաթաթել հավկիթը։
Սոխի կեղևը մանրացնել, իսկ թուղթը մանր-մանր քառակուսիների կտրատել։ Խառնել խորը տարայի մեջ։ Յուրաքանչյուր հավկիթը թրջել բոլոր կողմերից ու թաթախել թղթի ու կեղևի խառնուրդի մեջ։ Փաթաթել կապրոնով, ամուր ֆիքսել ռեզինի օգնությամբ։
Տեղափոխել կաթսայի մեջ, ջուր, մի քիչ աղ ու քացախ ավելացնել։ Այստեղ լցնել 1-2 ճ․գ․ զելյոնկա։ Ի դեպ, եթե ուզում եք, որ հավկիթները լինեն ոչ թե կանաչ երանգով, այլ կարմիր կամ վարդագույն, ջրին զելյոնկայի փոխարեն ավելացրեք բազուկի հյութ, կարկադե կամ մարգանցովկա։
Կաթսան դնել կրակին և եռալու պահից հետո եփել ևս 15 րոպե։
Պատրաստի հավկիթներից հեռացնել կապրոնը, չորացնել թղթե անձեռոցիկով և ձեթ քսել, այդպես կֆիքսեք ներկը։
Ահա և վերջ։