Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր

Pastinfo.am-ը գրում է․

Տեղ գյուղում կրակոցներ են եղել, որոնք տեւել են մոտ 20 րոպե։

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է բնակիչներից մեկը՝ նշելով, որ կան զոհեր ու վիրավորներ։  Այս պահին վիրավորները դուրս են բերվում։

Տեղեկատվության վերաբերյալ փորձում ենք մեկնաբանություն ու պաշտոնական արձագանք ստանալ ՀՀ ՊՆ-ից։

Ըստ Aravot.am-ի՝ նախնական տվյալներով կա 4 վիրավոր, խոսվում է նաեւ մեկ զոհի մասին։ Վիրավորների մեջ նաեւ զինվորականներ կան։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները վիճակը բավարար են գնահատում։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։