Լավաշով արագ ուտեստ՝ պանրով և երշիկով

Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ, ախորժելի արագ ուտեստ։

Բաղադրիչներ

1. Լավաշ – 2 հատ
2. Երշիկ – 100 գ
3. Պինդ պանիր – 70 գ
4. Կանաչի
5. Ձիթայուղ
6. Կարագ – 30 գ

Պատրաստման եղանակը

1. Քերած պանիրը, մանր կտրատված երշիկը և կանաչին խառնել: Լավաշը երկար շերտերի կտրատել, յուրաքանչյուրը՝ մոտ 10 սմ: Կարագը հալեցնել և քսել լավաշների վրա:

2. Լավաշի ծայրին 1-2 գդալ միջուկ լցնել: Լավաշը փաթաթել այնպես, որ եռանկյունի ծրարներ ստացվեն: Ստացված ծրարները տապակել ձիթայուղով և մատուցել:

Конвертики из лаваша с колбасой и сыром в духовке

Բարի ախորժակ։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։