Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ շնորհավորելով մայրիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանի ծննդյան օրը։
«Այսօր իմ մայրիկի ծննդյան օրն է եւ նաեւ նա արդեն 50 տարի բեմում է․․․ Իմ ոգեշնչման աղբյուր եւ իմ թուլություն, համեստության սիմվոլ, չ՛մեծամիտ ու բարի, լոռեցի միամիտս, շնորհավոր։ Ես քեզ անսահման սիրում եմ ու երբեք չեմ մոռանալու նրանց, ովքեր չհասկացան քո անմոռաց նվիրումն ու սերը թատրոնին ու արվեստին», —
հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Ծովինար Մարտիրոսյանը։