ԱՌՅՈՒԾՆԵՐ
Լավ օր է ծանոթությունների համար, իսկ դրանք կարող են պատահել ամենուր՝ փողոցում, մետրոյում, համացանցում կամ աշխատանքի վայրում:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կին Կույսերին հաջողություն կբերի դեղին գույնը, որն ուրախության եւ երջանկության գույնն է: Այսօր այն կապահովի հաջողություն՝ հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր կհասկանաք, որ շատ բաներ ձեր անձնական կյանքում դուք անում եք մեխանիկորեն, առանց մտածելու: Եթե դա վերաբերում է նաեւ սիրուն, ապա արժե մտածել ձեր հարաբերությունների նպատակահարմարության մասին:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր սիրելին հակված կլինի անտրամաբանակ արարքների, որոնք ձեզ կբարկացնեն: Իսկ միգուցե դրանց մեջ տրամաբանություն, այնուամենայնիվ, կա, պարզապես դու՞ք չեք կռահում…
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելին կառաջարկի ձեզ մասնակցել ինչ-որ կասկածելի միջոցառման, որը ձեզ դժվար թե դուր գա: Սակայն ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դուք անհետեւողական կլինեք, ինչը կնյարդայնացնի ձեր սիրելիին: Աշխատեք ձեր որոշ քայլերը թաքցնել նրանից:

ՋՐՀՈՍՆԵՐ
Իրականում ամեն ինչ այդքան էլ բարդ չէ, որքան ձեզ է թվում: Դուք բավականաչափ խելք ունեք, որպեսզի լուծեք ձեր խնդիրները, որոնք առկա են ձեր անձնական կյանքում:
ՁԿՆԵՐ
Չարժե չափն անցնել: Եթե սիրելին չի ցանկանում ձեզ ինչ-որ բան պատմել, ապա պետք չէ ստիպել նրան: