Երեւանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ մի պահ իրավիճակը լարվեց, երբ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը փորձեց մտնել դատարանի շենք:
Դատարանի մուտքը հսկող ոստիկանը նրան չթույլատրեց, ինչի հետեւանքով քաշքշոց առաջացավ զոհվածների հարազատների, հավաքվվածների եւ ոստիկանների միջեւ:

Նշենք, որ դատարանի բակում են նաեւ ընդդիմադիր պատգամավորները, որոնք կանգնած են առաջին շարքում, որպեսզի չթույալտրեն բախում ոստիկանների եւ զոհվածների ծնողների միջեւ:
Հավաքվածները բացականչում են «Ազատություն», «Գայանե», պահանջում են ազատ արձակել զոհված մորը:
Տեսանյութը ստորև