Առաջիկա 5 օրերի եղանակը․ մինչև հունիսի 4-ը ինչ եղանակ է սպասվում

Երևան քաղաքում՝  հունիսի 1-4-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։Հանրապետության տարածքում`  հունիսի 1-4-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։